“Book Descriptions: Էլեկտրոնային տարբերակը անվճար ներբեռնել ԱՅՍՏԵՂ։ «Գիշատիչների խնջույքը» Վահե Քաչայի (1928-2003) լավագույն վիպակներից է՝ անթերի մտահղացված գլուխգործոց։ «Իրադարձությունները» տեղի են ունենում 1942թ.՝ օկուպացիայի շրջանի Փարիզում՝ Բրիժիտ Մանսենի տարեդարձի օրը։ Քաչան իր հերոսներին այսպես կոչված, «սահմանային իրավիճակի» մեջ է դնում, որից հետո խնամքով հանում է նրանց դիմակները։ Խնջույքի սեղանի շուրջ հավաքված են բարեկամները, հաճոյախոսում են, ջերմ խոսքեր փոխադարձում միմյանց հասցեին և հանկարծ ներս է մտնում գերմանացի մի մայոր և երկու պատանդ պահանջում՝ նրանց որոշակի ժամանակ հատկացնելով, որպեսզի խնջույքի մասնակիցներն իրենք իրենց միջից ընտրեն պատանդին... Ո՞ւմ կընտրեն բարեկամները որպես պատանդ, ո՞վ է ավելորդը... Եվ այսպես բարեկամների խնջույքը փոխվում է գիշատիչների խնջույքի:
Վերցված է՝ Գիշատիչների խնջույքը / Վ. Քաչա, ֆրանս. թարգմ.՝ Ալ. Թոփչյան, խմբ.՝ Ե.Ս. Զարեհյան, վերջաբ. հեղ.՝ Ալ. Թոփչյան, Երևան: Սովետական գրող, 1976, 366 էջ, 20 սմ, հրատարակությունից։” DRIVE