“Book Descriptions: Բանաստեղծ, արձակագիր, գրականագետ Գուրգեն Մահարիի (Գուրգեն Աճեմյան, 1903-1969) «Ծաղկած փշալարեր» վավերագրական-ինքնակենսագրական վիպակը պատկերում է խորհրդային իշխանության տարիներին բռնադատվածների կյանքը սիբիրյան ճամբարներում։ Հեղինակը գիտակցում էր վիպակի համամարդկային արժեքը, սակայն հույս չուներ, որ այն կտպագրվի իր կենդանության օրոք (1966)։ Նա ասում էր. «... վիպակս վերջացուցի։ Պատմվածքի ծրագիր ունեի, վիպակ դուրս եկավ։ Վեպ չէ՛, վիպա՛կ։ Միակ գործս, որով կարող եմ ներկայանալ միջազգային ընթերցողին, եթե... եթե տպվի՛ և եթե չմնա գզրոցիս մեկ անկյունը... Գոհ եմ և ուրախ, ինչ կուզե ըլլա՛, գործը կատարված է. տաշած քարը գետին չի մնար, կըսե առածը»։” DRIVE