“Book Descriptions: Անգլիական նշանավոր գրող Էմիլի Բրոնտեն (1828-1848) պատկերում է 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի անգլիական գավառի կյանքը։ Վեպի գլխավոր հերոսի բովանդակալից ու խոր ներաշխարհը խեղված է սոցիալական անարդարությամբ։ Նա համակված է խոր ատելությամբ շրջապատող հասարակության հանդեպ։ Յուր վրեժխնդրության զենքը դարձնելով փողի իշխանությունը, նա դաժանորեն պատժում է իր թշնամիներին։” DRIVE