“Book Descriptions: Էդգար Կոստանդյանի «Որբանոցը» մեր օրերի, թերևս, ամենաընթերցված ու քննարկված ստեղծագործությունն է: 2013-ին լույս տեսած վեպի շուրջ աղմուկը մինչ օրս չի դադարում: Վեպը պատմում է մի քանի համակուրսեցիների մասին, որոնց ընդհանուր թելով մի բան է կապում` որբանոցը: Որբանոցն, ըստ հեղինակի, այն երկիրն է, որտեղ մենք ապրում ենք, իսկ գրքի հերոսներն այդ որբանոցի բնակիչներն են: Սյուժետային կտրուկ զարգացումներով այս ստեղծագործությունը սկսվում է կենտրոնական հերոսներից մեկի` Գուգոյի պատմությամբ, որին զինծառայության ժամանակ հրամանատարը ծեծելով հաշմանդամ է դարձնում: Վեպում հեղինակը բաց տեքստով ու առանց ակնարկների խոսում է այնպիսի երեւույթների մասին, ինչպիսիք են արտագաղթը, կաշառակերությունը, ամենաթողությունը, կեղծված ընտրությունները եւ այլն: Մինչ օրս վաճառվել է գրքի ավելի քան 11 հազար օրինակ` դառնալով առաջին հայկական բեստսելլերը: Վեպի համար հեղինակը ստացել է 7 տեղական և 2 միջազգային մրցանակ:” DRIVE