“Book Descriptions: «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը պատերազմի ու արվեստագետի մասին է: Արվեստագետի, որը տեսնում է մահվան խավարն ու աստղերի լույսը, որն իր կյանքի լավագույն տարիներին թափառում է մահվան և երջանկության եզրին` հավատալով մարդուն, նրա հաղթանակին: Խեչոյանն անցել է այդ պատերազմի բովով և մեր գրականություն արդեն նորովի մեկնաբանությամբ և գեղարվեստական մշակումով ներմուծելով այդ թեման: Ինչպես գրողի, այնպես էլ ընթերցողի համար այս առումով պատերազմը դարավոր ոսոխի դեմ վավերականության և պատմական փաստի արժեք ունի, ուստի կրկնակի դժվարանում է թեմայի գեղարվեստական մշակման, գրականացման խնդիրը: Խեչոյանն ընտրել է օրագրային ոճը, ինչը իրականության արտացոլման առավելագույն ճշգրտություն է ապահովում:” DRIVE