“Book Descriptions: Նորայր Սարգսյանի «Հանրապետություններից երրորդը» վեպն արտաքուստ առօրյա-կենցաղային իրականության դրվագումներով՝ Հայաստանի անկախության շրջանի հոգեբանական պատկերն է: Բնորոշ կերպարներ, տաղտկալիորեն ծանոթ ու կրկնվող կենցաղ ու առօրյա, ստի և պաթետիզմի գերակայությամբ մարդկային շփումներ ու հարաբերություններ, ժամանակներին հատուկ սիմվոլներ, որոնց համադրությունը Հանրապետություններից երրորդն է՝ դարերով երազվածը, չափազանց սիրելի ու մոտիկ, բայց և երբեմն հոգեբանորեն այնքան հեռու, որ կարծես առասպել լինի:
«Հանրապետություններից երրորդը» Նորայր Սարգսյանի երկրորդ գիրքն է: Առաջին՝ «Չինական պատ» ժողովածուի համար նա 2019-ին արժանացել է ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակի:” DRIVE