Արշակ արքա, Դրաստամատ ներքինի
(By Levon Khechoyan) Read EbookSize | 24 MB (24,083 KB) |
---|---|
Format | |
Downloaded | 626 times |
Last checked | 11 Hour ago! |
Author | Levon Khechoyan |
Հր. Մաթևոսյանը Լ. Խեչոյանի վերաբերմամբ ձևակերպել է. «Հայ ընթերցողի համար Լևոն Խեչոյանի հայտնությունը իրական պարգև է: Կարդում եմ նրա գործն ու հաճախ երանի եմ տալիս նրան. բաներ, որ ես էի կռահում, միայն կռահում էի, իր համար այբուբեն են. բաներ, որ ես հրճվանքով որպես գյուտ էի անելու, իր համար սովորական իրողություններ են: Կյանքը գիտի և գիտի` գրականությունն ինչ է»: Նմանատիպ սկզբունք է իրականացնում Լ. Խեչոյանն իր վեպում, երբ նույն իրողության շարադրանքին հաջորդում է վերաշարադրանքը, վերավերաշարադրանքը, քառիցս պատմելը` միշտ տարակերպ, բայց նույնաբնույթ, և սրանով իսկ ճշմարտություն-ստվերը (նաև` պատումը) այլազան է բացահայտում իրականությունը: Նյութն ու ասելիքը բացահայտելուն միտված` իրականացվում է անընդհատ վերադարձ, բայց այլ դռներից և այլ մուտքերից, և ամեն անգամ փոխվում է երևույթը դիտարկելու անկյունը, փոխվում է ժամանակը: Դրսևորվում է շրջապտույտի կառույցը, որ փորձում է առտնինը միֆականացնել և միֆը քողազերծել, և այս պայմանաձևը դարձել է ձևի իմաստով վեպի գերակա հատկանիշը` միտված ճշմարտության` ստվերի բացահայտմանը: Վեպի պայմանականության մեջ ասես կարևորվում է ոչ թե պատմությունը, այլ պատմության տրամաբանությունը, ոչ թե կոնկրետ առասպելը, այլ հայոց առասպելների խորքը, և հեղինակն էլ պատասխանում է ոչ թե «ի՞նչ է եղել» հարցին (ինչն ինքնանպատակ կլիներ), այլ «ինչո՞ւ է եղել» և «ի՞նչ է լինելու» հարցերին:”